Դիլեմա 25. Արտահերթ թողարկում

հեղ․ RCSP

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի արտահերթ թողարկման մեջ այս հարցերը վերլուծում են պատմագետ Նժդեհ Հովսեփյանը, հրապարակախոս Գոռ Մադոյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

  • Ինչո՞ւ է միֆականացվել Արցախյան հարցը:
  • Ի՞նչ հետևանքների կարող է բերել Հայաստանի պատմությունը համաշխարհային պատմությունից մեկուսացնելը:
  • Ո՞րն է երրորդ ուժի բացառման բանաձևը:
  • Ի՞նչ անել, որ ապահովվի Հայաստանի անկախ, հարատև պետականությունը:
  • Արդյո՞ք վերջին 50-60 տարվա մեջ եղել են նման թշնամանքի և ատելության դեպքում համակեցության նախադեպեր:
  • Ի՞նչ դեր ունեն ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում:
  • Հիմա ի՞նչ է ուզում Ադրբեջանը:
  • Արդյո՞ք հիմնավոր են բնաջնջման վախերը, և ինչպե՞ս պետք է աշխատել դրանց հետ:

Նժդեհ Հովսեփյան

«Եթե որոշում ենք, որ պիտի պայքարենք, այսինքն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գնում ենք կնֆրոնտացիայի ճանապարհով՝ ուրեմն պետք ա ամբողջ պետությունը վերցնես, կուբիկ-ռուբիկի վրայից փոխես՝ դնես ռազմական ռելսերի վրա»։…

«Արցախի հարցը մենք ֆետիշացրել ենք, փոխարենը նայենք տարածաշրջանի տեսանկյունից, հստակ ակտորների՝ Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի, Միացյալ նահանգների, ԵՄ-ի, ինչու ոչ նաև Չինաստանի։ Պետք է ընդամենը իրենց աչքերով նայել ու հասկանալ, որ դա ընդամենը կոնցեպտ է, խնդիր։ Աշխարհում յուրաքանչյուր խնդիր օգտագործվում է մեծ պետությունների տարածաշրջանային, գեոքաղաքական շահերի համար»։ 

Գոռ Մադոյան

«Մենք պետությանը նայում ենք ոչ թե որպես անընդհատ փոփոխվող, ադապտիվ մի կառույցի, որը պետք է ադապտանա նախ՝ իր հասարակության պահանջներին, հետո նաև միջազգային և տարածաշրջանային իրավիճակին՝ փորձելով համադրել դրանք, որ կատրված տաշտակի առջև չկանգնի… այլ մենք մտածում ենք մեկ և միշտ լուծված իրավիճակի մասին՝ «ֆիքսել ենք ստստուս քվոն, Աստված կամ պատմությունը մեզ տվել է ճշմարտությունը, մեզ էլ մնում է միայն մեր պապերի պես ապրել»։ Նախնադարյան հասարակությանը հարիր ինչ-որ անիմիզմի տրամաբանության մեջ է՝ անընդհատ նույն բանն են անում, ցանկանալով ստանալ նույն արդյունքները»։

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037