Եվրամիությունն իր նորաստեղծ արտաքին քաղաքականության գործիքով՝ Հայաստանում ԵՄ մոնիտորինգային առաքելությամբ, նպատակ ունի վերահսկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող կոնֆլիկտային իրավիճակը։ Ռուսաստանը այս առաքելությունն ընկալում է որպես մրցակցություն և վտանգ իր շահերին։ Իրավիճակը բարդացնում է այն փաստը, որ Հայաստանի տարածքում ռուսական սահմանապահ ստորաբաժանումներ են տեղակայված՝ նույն սահմանին, որին հետևում է ԵՄ առաքելությունը։ Ի՞նչ խնդիրներ են առաջանում այստեղ, ինչու՞ և ինչպե՞ս կարելի է դրանք լուծել:
Արեգ Քոչինյանի հոդվածը գերմանական Friedrich Naumann Foundation for Freedom-ում։