Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի արտահերթ թողարկման մեջ այս հարցերը վերլուծում են ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը, ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:
- Ի՞նչ ազդեցություն ունեցավ ռուս-ուկրաինական պատերազմը արցախյան հարցի վրա։
- Ինչո՞ւ է Հայաստանում դեմոնիզացվում Պրահյան գործընթացը։
- Ի՞նչ այլընտրանքային քաղաքական օրակարգեր կարող են լինել:
- Արդյո՞ք հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորումը կնվազեցնի Ռուսաստանից կախվածությունը։
- Ե՞րբ Ադրբեջանը դարձավ Ռուսաստանի համար ավելի կարևոր գործընկեր։
- Ինչո՞ւ է Հայաստանը շարունակում մնալ Ռուսաստանի ինտեգրացիոն գործընթացներում։
- Ինչո՞ւ Ալիևը չգնաց Գրանադա, և ինչո՞ւ է այժմ առաջարկում առանց միջնորդի բանակցություններ։
Մարիա Կարապետյան
«Որպեսզի երկարաժամկետ հասկանանք, թե (91 թվականի անկախացումից ի վեր) ինչ խնդիր ենք փորձում լուծել՝ դա ՀՀ-ի լինելիության հարցն է, ընդորում՝ երկու բաղադրիչով. Մեկը ներհայաստանյան մասով պետական ինստիտուտների և ժողովրդավարության կառուցումն է, մյուսը արտաքին անվտանգային՝ հարևանների հետ նորմալ հարաբերություններ ունենալն է…
…Մեր՝ հիմքում ընկած խնդիրը հարևանների հետ լավ կամ նորմալ հարաբերություններ ունենալու խնդիրն է. սա պետք է շատ հստակ դրվի»։
Միքայել Զոլյան
«Ռուսաստանի կողմից քարոզչական հստակ գիծ է տարվում՝ «քանի որ Հայաստան ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ մեք այլևս ոչինչ չենք կարող անել»։
Արեգ Քոչինյան
«Այս ամբողջ դեմնիզացման գործընթացը, որը տեսնում եմ Հայաստանում՝ հստակ քաղաքական օրակարգ է սպասարկում, որն ուղղված է նվազեցնելու Հայաստանի դիմադրողականությունը այլընտրանքային քաղաքական օրակարգեր ձևավորելու կարողությանը»։