Դիլեմա 26. Ռուս-ուկրաինական կոնֆլիկտը, ռուսական կայսերապաշտությունը և Հայաստանը

հեղ․ RCSP

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի արտահերթ թողարկման մեջ այս հարցերը վերլուծում են Միջազգային և անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

  • Ինչո՞ւ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը։
  • Ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվում Ռուսաստանն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներում։
  • Ի՞նչ գործողություններ են արվել իշխանության ինքնապահպանման և ինքնավերարտադրման համար։
  • Ո՞րն է ռուսական պետության ինստիտուցիոնալ հիշողության մեջ արմատացած` կայսրության վերականգման ալգորիթմը։
  • Ինչպե՞ս է արտահայտվում հետգաղութային ճգնաժամը։
  • Ինչպե՞ս է այս ամենն անդրադառնում Հայաստանի վրա:

Ռոբերտ Ղևոնդյան

«Արցախյան պատերազմում աշխարհը թույլ տվեց, որպեսզի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված ուժի միջոցով խնդիրներ չլուծելու ալգորիթմը փոխվի, և դրա արդյունքում՝ երկու տարի հետո Ռուսաստանը որոշեց, որ եթե դա կարելի է թույլ տալ Ադրբեջանին, ապա կարելի է թույլ տա նաև իրեն»։

Ռուբեն Մեհրաբյան

«Քանի դեռ «Կրեմլի տիրակալը» շնչում է՝ շարունակելու է իր առանձին հիբրիդային պատերազմը Հայստանի Հանրապետության դեմ։ Սա եթե մենք հաշվի չենք առնում և չենք արձանագրում, ուրեմն մնացած խոսակցություններն իմաստ չունեն»։

Արեգ Քոչինյան

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ռուսաստանի և իր հարևան պետությունների միջև (նախկին ռուսական կայսրությոն մաս հանդիսացած)՝ դասական հետգաղութային տրամաբանության մեջ է գտնվում»։

Ընթերցեք նաև