Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման մեջ այս հարցերը վերլուծում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, սփյուռքագետ Սյուզաննա Բարսեղյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:
- Սփյուռքը մեկ ամբողջությո՞ւն է, թե՞ գոյություն ունեն տարբեր սփյուռքեր:
- Արդյո՞ք սփյուռքը պետք է մասնակցի ՀՀ արտաքին քաղաքականությանը:
- Արդյո՞ք Իսրայելի սփյուռքյան փորձը մեր դեպքում կիրառելի է:
- Ի՞նչ է նշանակում պետության համար պատասխանատվություն կրել:
- «Ադրբեջանը նավթ ունի, մենք էլ սփյուռք ունենք» մոտեցումը:
- Արդյո՞ք հնարավոր է սփյուռքի պահպանումն առանց անկախ պետության:
- Ի՞նչ պետք է անի պետությունը սփյուռքի հետ հարաբերություններում:
Զարեհ Սինանյան
««Ռիսկը» միշտ կա, բայց դրա համար պետք է լինեն մարմիններ, որոնք զբաղվում են անվտանգային հարցերով և չեզոքացնում են ռիսկը։ Այսինքն ասել «ռիսկ» կա, ու ոչինչ չանել՝ ամենավատ տարբերակն է։ Մենք պետք է հաղթահարենք այս պրիմիտիվ, մակերեսային՝ «ոչինչ չանելու» արդարացումները և դիմենք հաշվարկած, տրամաբանական ռիսկերի՝ անվտանգային համակարգի մեջ լիովին ներգրավվելով մեր Սփյուռքը»։
Սյուզաննա Բարսեղյան
«44-օրյա պատերազմից հետո հատկապես մենք պետք է հասկանանք, որ Սփյուռքը ռազմավարական նշանակության ռեսուրս է Հայաստանի Հանրապետության համար, և դա անվտանգային տեսանկյունից շատ կարևոր է»։
Արեգ Քոչինյան
«Մեր մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր շատ ու շատ հայրենակիցներ չունեն այն գիտակցումը, որ սա «համայնք» չէ, որ ի տարբերություն նրա, ինչի մեջ իրենք են ապրում՝ սա համայնք չէ, սա Պետություն է»։