Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման մեջ այս հարցերը վերլուծում են քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գալստյանը, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:
- Ի՞նչ է աշխարհակարգը և վերջին տարիներին ի՞նչ փոփոխություններ է կրել:
- Արդյո՞ք այժմ ապրում ենք բազմաբևեռ աշխարհում:
- Ի՞նչն է այժմ գերիշխում. լիբերալ արժեհամակարգը, թե՞ ռեալ պոլիտիկը
- Հայաստանը կարո՞ղ է հենվել փոքր պետությունների կոնցեպտի վրա:
- Արդյո՞ք Ուկրաինայում պատերազմն էր փոփոխությունների հիմնական կատալիզատորը:
- Այժմ ո՞րն է պետությունների միջև հարաբերություններ պարզելու հիմնական մեթոդը. ուժ, թե՞ իրավունք:
Նարեկ Գալստյան
«Ի տարբերություն նախորդ աշխարհակարգերի, մոդելների՝ մենք ականատես ենք գլոբալացման, և դրան զուգահեռ ռեգյոնալացման պրոցեսների զուգորդմանը»։
Դավիթ Ստեփանյան
«Չեմ կարծում, որ Ռուսաստան այսօր ռեալ հավակնություն ունի դառնալու աշխարհակարգ ձևավորող մաս։ Ռուսաստանը սակավաթիվ ռեսուրսներ ունի դրա համար»…
…«Այս հեղհեղուկ իրավիճակում կոնֆլիկտներն ու պատերազմները թիվ մեկ գործիք են «ռեալ փոլիթիկ» ձևավորելու համար, և սա շատ մեծ վտանգ է իրենցից ներկայացնում՝ առաջին հերթին այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է»։
Արեգ Քոչինյան
«Ընդհանրապես պետության դերը նրանում չէ, որ խնդիրներ չլինեն, դրանք միշտ է եղել են, կամ կլինեն։ Պետության հաջողվածության կամ տապալվածության գլխավոր ցուցիչն այն է, թե ինչպես է հարաբերվում այն խնդիրների հետ, որոնք բաժին են ընկնում»։