Սույն թվականի նոյեմբերի 14-ին Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն հասարակական կազմակերպությունը, Հայաստանում Լեհաստանի դեսպանատան և Միրշևսկի կենտրոնի հետ համատեղ Երևանում կազմակերպել էր Հայ-լեհական փորձագիտական կլոր սեղան՝ նվիրված միջազգային և տարածաշրջանային անվտանգության հիմնական մարտահրավերներին։
Միջոցառման բացման արարողությանը ելույթներով հանդես եկան ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը, Հայաստանում Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվիեցինսկին, Միերոշևսկի կենտրոնի տնօրեն Էռնեստ Վիչիշկևիչը և ԱՔՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը։ Միջոցառման պատվավոր հյուրն էր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ով պատասխանեց հայ և լեհ փորձագետների հարցերին։ Միջոցառմանը ներկա էին տասից ավելի լեհ և նույնքան հայ անվանի փորձագետներ։ Միջոցառման ընթացքում տեղ գտան նաև փակ փորձագիտական քննարկումներ Հարավային Կովկասում առկա ռազմական, քաղաքական, տնտեսական իրավիճակի, միջազգային ուժային կենտրոնների դերակատարության և խաղաղության առջև ծառացած մարտահրավերների շուրջ։







