Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման մեջ այս հարցերը վերլուծում են Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:
- Ինչպե՞ս է կոռուպցիան վնասում պետության անվտանգությանը:
- Կոռուպցիան` որպես մարդ-պետություն հարաբերություններում հարցերի լուծման մեխանիզմ:
- Արդյո՞ք պատերազմը կոռուպցիայի անմիջական հետևանք է:
- Ինչո՞ւ է կարևոր մարդու` որպես բարձրագույն արժեքի ճանաչումը:
- Արդյո՞ք տարածաշրջանային կշիռ ունեցող երկրները խանգարում են փոքր երկրներին կոռուպցիայի դեմ պայքարում:
- Կոռուպցիայի ազդեցությունը ռուս-ուկրաինական պատերազմում:
- Ո՞րն է կոռուպցիայի գինը. Ջաբրայիլի օրինակը:
Դանիել Իոաննիսյան
«Չեն կարող կոռումպացված պետությունը և չկոռումպացված պետությունը լինեն դաշնակիցներ, այդպես չի լինում։»։
Հայկուհի Հարությունյան
«Պատերազմը, որպես սպառնալիք, որը չեզոքացման միտում գոնե այս պահին դեռևս չունի՝ հենց կոռուպցիայի անմիջական հետևանք է»…
…«Կոռուպցիան միայն այն չէ, որ «կարող եմ կաշառք վերցնել որպես պաշտոնատար անձ», միայն այն չէ, որ կարող եմ իմ ծանոթին արտոնյալ տարբերակով որևէ հարցի լուծման մեջ խթանելու, այլ այն կառավարման համակարգն է և կանոնները, որոնցով ես առաջնորդվում եմ որպես պաշտոնատար անձ։ Այսինքն, եթե ես առաջնահերթության տեսանկյունից իմ կարևորությունը չեմ տալիս նրան, որ կրթական համակարգը պիտի ամենաբարձր պաշտպանվածությունը ունենալով ամենամեծ ներդրումը ստա, որպեսզի իմ երկրում ապրող քաղաքացին ապրի արժանապատիվ՝ ուրեմն մենք կարող ենք արդեն խոսել կոռումպացված համակարգի մասին»։
Արեգ Քոչինյան
«Կոռուպցիան այլևս դարձել է միջազգային հարաբերությունների էլեմենտ, և տրանսնացիոնալ էլեմենտ»։