Դիլեմա 34. ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը. Ոչ բլոկային պետության հնարավորությունները

հեղ․ RCSP

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման մեջ այս հարցերը վերլուծում են քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գալստյանը, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասիստենտ Էրիկ Դավթյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

  • Արդյո՞ք ակտուալ է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը:
  • Ո՞րն է ոչ բլոկային պետության կարգավիճակը:
  • Արդյո՞ք Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից:
  • Չեզոք պետություններ և ցանկապատման (hedging) քաղաքականություն վարող պետություններ:
  • Ի՞նչ կարող է անել գիտական հանրույթը Հայաստանում:
  • Հայաստանը կարո՞ղ է գնալ ոչ բլոկային պետության ուղով` մնալով ԵԱՏՄ անդամ:

Նարեկ Գալստյան

«Այն հարցի պատասխանը՝ պատրաս՞տ է արդյոք Հայաստանը, ռազմապես, տնտեսապես սպասարկել իր անվտանգության քաղաքականությունը, դիմակայել անվտնագության ռիսկերին, եթե դուրս է գալիս ՀԱՊԿ-ից՝ ես կտամ բացասական պատասխան։ Այո, ՀԱՊԿ-ից դուրս գալը հարավորություն է բազմազանեցնելու արտաքին գործընկերներին ռազմապաշտպանական ոլորտում, սակայն մենք անգամ երաշխիքներ չունենք՝ արդյոք այդ այլ պետությունները ցանկություն ունե՞ն ստանձնելու նմանատիպ պարտավորություններ»։

Էրիկ Դավթյան

«Անկախ նրանից, թե ինչ տեսակի ռազմավարություն է որդեգրում փոքր պետությունը, որդեգրելուց առաջ պետք է հասկանալ՝ արդյոք ինքը բավարարո՞մ է այդ ռազմավարության համար անհրաժեշտ պահանջներին»։

Արեգ Քոչինյան

«Փոքր պետությունների կոնցեպցիան և նոր մտածողությունը, նոր ճարտարապետությունը չի գալիս որպես մեկ առանձին էլեմենտ, այլ՝ համալիր փոփոխություններ է ենթադրում»։

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037