Դիլեմա 35. Հայկական մշակույթը և գլոբալիզացիան

հեղ․ RCSP
  • Արդյո՞ք գլոբալիզացիան վտանգ է սպառնում հայկական մշակույթի պահպանմանն ու անվտանգությանը:
  • Ո՞րն է հայկական մշակույթը, և արդյո՞ք այն ստատիկ մեծություն է ու փոփոխությունների ենթակա չէ:
  • Արդյո՞ք գլոբալիզացիայից վախերը կապված են ստեղծարարության պակասի հետ:
  • Արդյո՞ք կա կորելացիա ստեղծարարի, մշակույթի զարգացման և ազատ պետականության միջև:
  • Ո՞րն է ժամանակակից Ռուսաստանի խոսույթը այս հարցում:
  • Արդյո՞ք հայկական ավանդական մշակույթի, ադաթների մեջ կան իսլամական տարրեր:

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման մեջ այս հարցերը վերլուծում են մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

Աղասի Թադևոսյան

«Հետսովետական հասարակության առանձնահատկությունն այն էր, որ սովոր էր, որ պետք է պետությունը ցենզուրայի ենթարկի, այսինքն որոշի՝ ճիշտն ու սխալը ո՞րն է մշակույթում։ Եվ երբ արդեն այդ որոշողը չկար մարդկանց մոտ շատ դեպքերում վախ էր առջանում»։

Ռուբեն Բաբայան

«Կա կյանք, կա ժամանակ, և ժամանակը թելադրում է իր կաոնները։ Իրականում առաջընթաց են ապրում այն այն երկրները և հասարակությունները, որոնք զգում են ժամանակի զարկերակը։ Նրանք, ովքեր փորձում են կանգնեցնել ժամանակը՝ պարզապես հետ են մնում»…

…«Հայ մշակույթը, միտքը միշտ եղել է շաղկապված աշխարհի գիտության։ մտքի, առողջապահության և հազար ու մի հարցերի հետ»։

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037