Դիլեմա 37. Քաղաքաշինությունը և տարերային աղետները

հեղ․ RCSP

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման մեջ այս հարցերը վերլուծում են ճարտարապետության դոկտոր Սարգիս Թովմասյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության ԲՊԱՌՆ վարչության պետ, գնդապետ Գուրգեն Մարտիրոսյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

  • Ինչո՞ւ է երկրի բազմակենտրոնությունը կարևոր ազգային անվտանգության տեսանկյունից:
  • Հայաստանում ո՞ր հիմնական խնդիրները կարող են հանգեցնել աղետի:
  • Արդյո՞ք պետությունն ի զորու է աղետներին արձագանքելու:
  • Ո՞րն է «շինարար ժողովրդի» բարդույթը, և ի՞նչ խնդիրներ է առաջացնում:
  • Ի՞նչ լուծումներ են անհրաժեշտ իրավիճակը բարելավելու համար:

Սարգիս Թովմասյան

«Հայաստանում հիմա շատ անհամաչափ են բաշխված բնակավայրերը…

Խնդիրը բազմակենտրոնությունն է։ Մեր երկիրը կամաց-կամաց վերածվում է քաղաք-պետության՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այդ տենդենցը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ազգային անվտանգության տեսակետից»։

Գուրգեն Մարտիրոսյան

«Երկրաշարժը, պատերազմը և ատոմակայանի վթարը, սրանք այն երեք ամենահավանական գործոններն են, որոնք Հայաստանում կարող են հանգեցնել աղետի»։

Ընթերցեք նաև