- Ի՞նչ դասեր ենք քաղել 2023 թվականից. տարվա ամփոփում:
- Արդյո՞ք ինքնիշխանության մասին խոսակցությունները տեղին են:
- Տարածաշրջանում ինչպիսի՞ պետություն պետք է լինի Հայաստանը:
- Արդյո՞ք մարդը կարող է անվտանգ լինել ոչ ժողովրդավար համակարգում:
- Ի՞նչ ակնկալել 2024 թվականից:
Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման մեջ այս հարցերը վերլուծում են արևելագետ Աննա Գևորգյանը, պատմագետ Նժդեհ Հովսեփյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:
Աննա Գևորգյան
«Մենք բոլորս՝ որպես հասարակություն, պիտի ինքնառեֆլեքսիայի քաջությունն ունենանք և փորձենք հասկանալ՝ իսկ ի՞նչ կարելի էր անել այլ կերպ։ Եթե միայն իշխանություններից է ամեն ինչ կախված և’ Հայաստանում, և’ Արցախում՝ ինչպե՞ս վերափոխվենք մենք, որ վերափոխենք նաև իշխանություններին…
…Ի՞նչ է պետք անել, որ հաջորդիվ, ցանկացած մեկը, ով հավակնում է իշխանության՝ իմանա, որ ունի մի հասարակություն, որն արժեվորում է որոշումներ կայացնելու կարողությունն ու պետական մտածողությունը. Հակառակ դեպքում մենք ունենալու ենք նույն որակի իշխանությունների անընդհատ վերարտադրություն»։
Նժդեհ Հովսեփյան
«2023 թվականի Ղարաբաղի կործանման, անկման և դրա հետ միասին Հայաստանի վրա դրված ծանր կնիքի տարի կարելի է որակել, նկատի ունենալով, որ Հայաստանը իր անկախության 30 տարին ըստ էության զահաբերեց Արցախի հարցին»։
Արեգ Քոչինյան
«Մեծագույն բացթողում եմ համարում, որ այս տարի չկարողացանք հասնել Խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Ըստ իս դա հնարավոր էր և դրան պետք էր հասնել»։