«Կարծում եմ Խաղաղության պայմանագրի ստորագրման իդեալական տարբերակն այն է, որ ստորագրվի Վաշինգտոնում, Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահի ներկայությամբ»…
…«Եթե ինձ հարցնեք՝ բացառո՞ւմ եմ նոր հարձակման հավանականությունը հենց Հայաստանի Հանրապետության տարածքի վրա, կասեմ, որ չեմ բացառում թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներով։ Օբյեկտիվ պատճառով՝ այն միջազգային հարաբերությունների և ընդհանրապես քաղաքական իրավիճակի շարունակական ապակայունացումն է, այսինքն՝ հակամարտությունների թիվը ոչ միայն չի նվազում, այլև ավելանում է, ինչն էլ գնալով ապակայունացնում է ամբողջ իրավիճակը: Իսկ սուբյեկտիվ պատճառն այն է, որ Ադրբեջանի մաքսիմալիստական ձգտումները չեն մարում, և միևնույն ժամանակ, անվտանգության ոլորտում հնարավորությունների անջրպետը շարունակում է շոշափելի մնալ, և այս պատճառներով չեմ բացառում նոր հարձակումները»։