Սա սահմանափակում է, աննախադեպ բան Ադրբեջանի նկատմամբ, սակայն դեռևս սանկցիա չէ. Քոչինյանը՝ ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևի մասին

հեղ․ RCSP

«Կարևոր է արձանագրել երկու բան. Նախ, սա դեռևս սանկցիա չէ, սա դեռևս այն խնդիրները չեն, որոնք Ադրբեջանը պետք է ունենա Հայաստանի վրա իր հարձակումների, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներ իրականացնելու տրամաբանության մեջ: Սրանք այն հետևանքները չեն, որոնք պետք է լինեն, և երկրորդը՝ սրան զուգահեռ մեզ ավելի շատ պետք է հետաքրքրի, թե ինչպիսին է համագործակցության օրակարգը Հայաստանի հետ, որովհետև, իհարկե, ցանկացած հայաստանցու համար շատ հաճելի է, երբ Ադրբեջանին պատժում են, ձայնի իրավունքից զրկում, բայց պետք է կարողանանք տարանջատել հաճելին օգտակարից»…

…«Հայկական դիվանագիտության հիմնական անելիքն այս պահին հնարավորինս շատ գործընկերներ հայթայթելն է՝ ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության և հայկական բանակի ռեֆորմների ապահովման տրամաբանության մեջ»:

Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ՝ անցնելով հղմամբ։

Ընթերցեք նաև