Դիլեմա 43. Հայաստանի էներգետիկ անվտանգությունը

հեղ․ RCSP

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման մեջ այս հարցերը վերլուծում են Հայաստանի էներգետիկ նախաձեռնության համահիմնադիր Արթուր Ավետիսյանը, ՄԱԿ ազգային փորձագետ, տեխնիկական գիտությունների դոկտոր Արա Մարջանյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

🔹 Ի՞նչ է էներգետիկ անվտանգությունը Հայաստանի համատեքստում:

🔹 Ի՞նչ է մեզ սովորեցրել վաղ 90-ականների էներգետիկ ճգնաժամը։

🔹 Իրանի հետ համագործակցության ի՞նչ հնարավորություններ կան։

🔹 Արևային էներգիան կարո՞ղ է էներգետիկ անվտանգություն ապահովել։

🔹 Արդյո՞ք Հայաստանին պետք է մոդուլային ատոմակայան:

🔹 Ե՞րբ և ո՞ր պետության հետ համագործակցությամբ պետք է կառուցվի նոր ատոմակայանը:

🔹 Գազի աղբյուրների բազմազանեցման ի՞նչ հնարավորություններ կան:

Արթուր Ավետիսյան

«Հայաստանը կանգնած է լուրջ ատոմային էներգիայից զրկվելու վտանգի առաջ»…

…«Հայաստանի Հանրապետությունը պետք է փորձի հասկանալ՝ գնում է եղած հզորությունների զարգացման, ավելացման ճանապարհով, թե՞ գնում է դրանց պահպանման ճանապարհով»։

Արա Մարջանյան

«Դու կարող եք հույս դնել քո սեփական էներգետիկ աղբյուրների վրա, առաջին հերթին՝ հեդրոաղբյուրների, Հայաստանի պարագայում դա Սևան-Հրազդանի և Որոտանի կասկադներն են»…

…«Այս պահին Հայաստանի էներգետիկ անվտանգութկյունը կարող են երաշխավորել առաջին հերթին՝ ատոմակայանը, հետո երկու հիդրոկասկադները (Սևան-Հրազդան և Որոտան), և շարժիչային վառելիքներից ներկրման կախվածության թուլացումը»։

Ընթերցեք նաև