Դիլեմա 44. Զանգվածային լրատվության միջոցները և ազգային անվտանգությունը

հեղ․ RCSP

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման մեջ այս հարցերը վերլուծում են Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Հայաստանում «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

  • Ինչպե՞ս են զանգվածային լրատվության միջոցներն առնչվում ազգային անվտանգության հետ:
  • Ի՞նչ դեր ունի մեդիան այսօրվա Հայաստանում:
  • Լրագրողն ինչպե՞ս պետք է կողմնորոշվի հաճախակի փոփոխվող քաղաքական ուղերձների պարագայում:
  • Ազատ խոսքն ու պատասխանատվությունը. ինչպե՞ս է աշխատում արագ հերքման ինստիտուտը:
  • Արդյո՞ք հայաստանյան ԶԼՄ-ները տարբեր ուժերից կախվածության մեջ են:
  • Ինչպե՞ս հաղթահարել հասարակության, իշխանության և մեդիա ներկայացուցիչների միջև վստահության ճգնաժամը:

Անդրանիկ Շիրինյան

«Կարծում եմ արդյունավետ մեխանիզմներից մեկը «տարածումը» կանխող քայլեր ձեռնարկելն է։ Պետք է պետության ներսում ունենալ այդ գիտակցումը, որ պետք է լինեն ինչ-որ ինստիտուտներ, որոնք կկանխեն նմանատիպ նարատիվների տարածումը, այլ ոչ թե՝ դրանց հերքումը։ Հերքումը չի տարածվում այնպիսի մասշտաբներով և արագությամբ, որքան ապատեղեկատվությունը»։

Բորիս Նավասարդյան

«Եթե մակերեսորեն մոտենանք, ապա ամեն ինչ շատ հեշտ է և պարզ. Պետք է լինի պետական գաղտնիքի մասին հստակ օրենք, պետական գաղտնիքների ցանկ և դրանց համապատասխան պետք է գործեն նաև լրատվամիջոցները»…

…«Կա սկզբունք, որը պտք է նկատի ունենալ. Պետական գաղտնիքի առաջնային պատասխանատվությունը, որը կապված է նաև ազգային անվտանգության հետ՝ կրում է գաղտնիքի կրողը, այլ ոչ թե պոտենցիալ տարածողը»։

Արեգ Քոչինյան

«Ցանկացած մարդ միայն սուր իրավիճակներում չէ, որ պետք է իրեն հաշիվ տա և պատասխանատու լինի։ Աշխարհը փոխվել է, և այլևս յուրաքանչյուրս ենք ըստ էության տեղեկատվություն ստեղծող և տարածող, իսկ այս դեպքում մի փոքր ավելի շատ է նրբանկատություն պահանջվում»։

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037