Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հերթական թողարկմանը այս հարցերը վերլուծում են ՄԱԶԾ կլիմայի փոփոխությունների ծրագրի մասնագետ Դիանա Հարությունյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:
- Ի՞նչ համամասնությամբ է Հայաստանում օգտագործվում քաղցրահամ ջուրը։
- Արդյո՞ք համայնքներն ունեն տեղեկացվածության խնդիր։
- Ինչպիսի՞ն են պարենային անվտանգության տվյալները։
- Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գյուղատնտեսության ծավալների նվազումը։
Դիանա Հարությունյան
«Ջրային ռեսուրսների 86%-ը օգտագործում ենք գյուղատնտեսության համար, որոնցից 31%-ը միայն ձկնաբուծության համար, մյուս մասը՝ գյուղատնտեսության այլ ճյուղերի, որն արդեն մտահոգիչ է։ Խմելու ջիր համար օգտագործվում է մոտ 6%-ը, իսկ մոտ 5%-ն էլ օգտագործվում է արդյունաբերութան նպատակներով։ Ջրային ռեսուրսների այդ նվազման խնդիրը բերում է նաև գյուղատնտեսության խոցելության, պարենային անվտանգության հարցերին, որոնք պետք է մտահոգիչ լինեն ոչ միայն կարճաժամկետ, այլ՝ երկարաժամկետ հեռանկարում»։
Վիկտորյա Բուռնազյան
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բոլոր համայքներում էլ դիտվում են hիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների աճ՝ երաշտ, ցրտահարություն, սելավներ։ Առկա է նաև բերքատվության անկում, որոշ բուսատեսակներ շատ վատ են աճում, որոշ տեղերում նաև ցորենի, գարու նվազում կա։ Մեղվաբուծությունն է նվազել, հնչում էին նաև խիստ բացասական պատասխաններ էին հնչում անասնապահության հետ կապված։ Հարցումները ցույց են տալիս, որ անասնակերի քանակն էլ է նվազում՝ կապված կլիմայական պայմանների հետ»։
Արեգ Քոչինյան
«Մեր ամենամեծ և գլխավոր գործողությունը պետք է լինի առկա ռեսուրսների արդյունավետ կառավարումը»։