«Ես չեմ տեսնում որևէ պայմանագիր, որևէ փաստաթուղթ, ավելին՝ չեմ տեսնում որևէ պայմանագիր, որը խզված է ՌԴ-ի հետ: Առավելագույնը, ինչ մենք մինչ այս պահը տեսել ենք, քաղաքական իմաստով Հայաստանի անդամակցության սառեցումն է ՀԱՊԿ-ին, սակայն առանց որևէ բան ստորագրելու, կարճ ասած՝ առանց որևէ որոշում կայացնելու: Սա գիտեք՝ ինչի է նման՝ «առանց թռչելու հոպ մի ասա»: Խոսակցությունները շրջադարձի մասին վաղաժամ են, դրա համար պետք են կոնկրետ քաղաքական որոշումներ և այդ քաղաքական որոշումների սպասարկումներ»…
…«Մնացել է, ըստ էության, երկու հարց, որոնց շուրջ համաձայնության հնարավոր չի եղել գալ, դրանցից մեկը դելիմիտացիայի և դեմարկացիայի իրավական հիմքերի շուրջ համաձայնության գալն է և դրանք արտացոլելը խաղաղության պայմանագրում, երկրորդը՝ կոմունիկացիաների աշխատանքային մեխանիզմերի շուրջ հարցը: Ըստ էության՝ այս երկու հարցն է մնացել չհամաձայնեցված խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար: Սակայն պետք է նշել, որ խաղաղության պայմանագիր դեռևս չի նշանակում համապարփակ խաղաղություն, դա, ըստ էության, առաջին ու ամենակարևոր քայլն է, դրանից հետո պետք է շատ լուրջ աշխատանք տանել այդ պայմանագիրը սպասարկելու ուղղությամբ: Իմ կարծիքով՝ նպատակահարմար կլինի այս փուլում կենտրոնանալ դելիմիտացիայի և դեմարկացիայի իրավական հիմքի վրա և այդտեղ փորձել հասնել որոշակի կոմպրոմիսային լուծման ու ստորագրել խաղաղության պայմանագիրը»:
Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ՝ անցնելով հղմամբ։