«Հայկական կողմի հիմնական մեղադրանքն այն է, որ 2021-22 թվականներին, երբ հարձակման տակ էր արդեն Հայաստանը, տարածքային ամբողջականությունը, Ջերմուկում և Վարդենիսում օկուպացված տարածքներ ունենք, և Հայաստանը ինչպես դիմել է ՌԴ-ին երկկողմ խողովակներով, այնպես էլ ՀԱՊԿ խողովակներով աջակցության համար ու որևէ բան չի ստացվել: Այ սա՛ է հիմնական մեղադրանքը: Ռուսական կողմը կա՛մ չի հասկանում, կա՛մ Հայաստանի բարձրացրած հարցերին պարզաբանում տալուն պատասխանում է մեղադրանքով, վիրավորանքներով, հոխորտաքներով, այսինքն՝ շարունակում է խորացնել այն ճգնաժամը, որն առաջացել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև»…
…«ՌԴ-ի հետ իսկապես ապագա չկա։ ՌԴ-ն միջազգային արենայում առանձնապես վստահելի, որակյալ գործընկեր չէ, չկա ո՛չ տնտեսություն, ո՛չ տեխնոլոգիա, ո՛չ կրթություն, ո՛չ գիտություն, ո՛չ մշակույթ, և նորից եթե այն դերակատարությունը, որը պետք է կատարեր ու չի կատարում, ապա հարց է առաջանում՝ Հայաստանի ինչի՞ն է պետք ՌԴ-ն»…
Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ՝ անցնելով հղմամբ։