Դիլեմա 51. ՀՀ հասարակության վախերը

հեղ․ RCSP
  • Որո՞նք են ՀՀ հասարակության հիմնական վախերը։
  • Որո՞նք են մեր ռացիոնալ, և որո՞նք՝ իռացիոնալ վախերը և ինչո՞ւ։
  • Ո՞ր վախերն են անհանգստացնում գրեթե ողջ բնակչությանը։
  • Ի՞նչ հիմնական գործոններով են պայմանավորված մեր հասարակության վախերը։
  • Ո՞րն է վախի սոցիալական գործառույթը․ ինչպե՞ս են արտաքին որոշ ուժեր մեր վախերը օգտագործում և ազդում հասարակական կարծիքի վրա։
  • Արդյո՞ք ՀՀ հասարակության լայն շերտերը Ռուսաստանին համարում են դաշնակից երկիր։
  • Ինչպիսի՞ հիմնական վախեր են առկա ադրբեջանական հասարակությունում։

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս հարցերը վերլուծում են պատմամկան գիտությունների թեկնածու, հրապարակախոս Միքայել Զոլյանը, քաղաքագետ, անկախ հետազոտող Էդգար Վարդանյանը և  «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

Էդգար Վարդանյան

«Հետազոտության արդյունքում շատերն ասացին, որ Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ. Սա ֆենոմենալ արդյունք է, նման բան մի քանի տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել։ Այսինքն պետք է արձանագրենք, որ հանրային ընկալումներում, պատկերացումներում տեղի է ունեցել ռադիկալ փոփոխություններ»։

Միքայել Զոլյան

«Մի կողմից մենք մեզ վախեցնում ենք, ասելով՝ «այսպիսի բան կարող է լինել», այդ վախերից ելնելով ինչ-որ քայլեր ենք կատարում կամ հակառակը՝ չենք կատարում և արդյունքում ստացվում է հենց այն, ինչից վախենում էինք։ Կարծում եմ վախերի իռացիոնալ բնույթի հետ գործ ունենք։ Վախն ինքնին որոշակի դրական գործառույթ էլ կարող է կատարել, քանի որ զգուշացնում է, որ կա այսպիս խնդիր, բայց երբ այդ վախը դառնում է չափազանց ուժեղ և սկսում է ղեկավարել քո բոլոր գործողությունները՝ այլևս ի վիճակի չես լինում վտանգներին ադեկվատ արձագանքել… այսօր ցավոք սրտի այս միտումը տեսնում եմ Հայաստանի հասարակության մեջ»։

Արեգ Քոչինյան

«Կարծում եմ՝ մեր դեպքում խնդիրն այն է, որ այդ բնազդը, վախը, որն իրացիոնալ հատկություն է՝ օգտագործվում է, և օգտագործվում է չարամտորեն…

Կիսաճշմարտությունն ամենավտանգավոր սուտն է, որովհետև անխոս է, որ դրանում կան հստակ ճշմարտություններ։ Հստակ է օրինակ այն, որ հայ ժողովուրդը ենթարկվել է ցեղասպանության, հստակ է, որ այդ մակարդակի ոճրագործություն մարդկության պատմության մեջ շատ քիչ է եղել… այս ամենը հստակ է, և ոչ ոք կասկածի տակ չի դնում։ Բայց այ օրինակ ինչքանո՞վ է հստակ, որ ցեղասպանության կրկնությունը կանխարգելում են ռուսները, կարծում եմ՝ դա բացարձակապես հստակ չի, կամ ինչքանո՞վ է հստակ, որ թուրքական բանակի՝ Արաքս գետը անցնելուն խոչնդոտում են միայն այդ 2000 ռուս զինվորականները, որնք կանգնած են Արաքս գետի հայկական կողմում, կարծում եմ սա էլ բացարձակ հստակ չէ։ Եվ այ սա է խնդիրը, որ օգտագործելով կիսաճշմարտություններ, որի նախադասության, կամ այդ մտքի առաջին մասը ճիշտ է, տեղին է, արդարացի է, բայց երկրորդ մասը բացարձակապես ճշմարիտ չէ և կոպիտ ասած օգտագործում է առաջին մասի լեգիտիմությունը»։

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037