Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս հարցերը վերլուծում են քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի հետազոտող, իրանագետ Աննա Գևորգյանը, պատմական գիտությունների թեկնածու, արևելագետ Գեորգի Միրզաբեկյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:
- Արդյո՞ք Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ չեն հակասում Հայաստան-Իրան փոխհարաբերություններին։
- Ռազմավարական ո՞ր հարցերում են Հայաստանի և Իրանի շահերը համընկնում։
- Ի՞նչ ազդեցություն են կրել Հայաստան-Իրան հարաբերությունները աշխարհաքաղաքական զարգացումներից։
- Ինչո՞ւ Հայաստան-Իրան փոխհարաբերություններում առկա պոտենցիալը ամբողջովին իրացված չէ։
- Ինչպիսի՞ն է Իրանի դիրքորոշումը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ։
Աննա Գևորգյան
«Եթե հետահայաց նայենք, ապա 2020-թվականի պատերազմից հետո Հայաստան-Իրան բարձրաստիճան փոխայցելությունների մակարդակով աննախադեպ հաճախականություն ենք տեսնում։ Այդ հանդիպումները կարևոր են ոչ միայն իրեն քանակով և հաճախականությամբ, այլ նաև բովանդակությամբ, որն ատացոլված է դրանցում և որոնցից կարելի է ենթադրել, որ մեր երկրները այս տարածաշրջանում շարունակում են համընդհանուր և համատեղ կարևոր անվտանգության շահեր ունենալ»։
Գեորգի Միրզաբեկյան
«Հայաստան-Իրան հարաբերությունների մասին խոսելը և՛ հեշտ է, և՛ բարդ։ Հեշտ է, քանի որ այդ հարաբերությունները միշտ եղել են պարզ՝ այն իմաստով, որ որևէ խնդրահարույց լուրջ կետեր չեն առաջացել։ Իսկ բարդ՝ որովհետև դժվար է դիտարկել միայն Հայաստան-Իրան հարաբերություններն այս երկու երկրների համատեքստում, քանի որ շաղկապված են այլ երկրների հետ հարաբերություններով»։
Արեգ Քոչինյան
«Հարցերը բազմաշերտ են, պարզ չեն, միավանկ չեն և ոչ էլ մի բաղադրիչից են բաղկացած։ Պետք է շատ հավասարակշռված և լուրջ տնային աշխատանք ենթադրող արտաքին քաղաքականություն»։