Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

հեղ․ RCSP

«Ես մտահոգություն ունեմ, որ թուրքական կողմում որոշ պաշտոնյաներ, հնարավոր է՝ նաև Թուրքիայի նախագահը հայկական կողմի կառուցողական մոտեցումը և հարաբերությունները կարգավորելու մեծ պատրաստակամությունը շփոթում են, ըստ էության, կապիտուլյացիայի և ամեն ինչ հանձնելու պատրաստակամության հետ: Չեմ կարծում, որ հայկական կողմն ունի նման պատրաստակամություն կամ երբևէ կունենա: Պետք է չակերտների մեջ պահել բոլոր այն թեմաները, որոնց շուրջ կա հստակ տարաձայնություն և գնալ հարաբերությունների կարգավորման»…

…«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և սահմանների բացումը առաջին հերթին անվտանգային համատեքստում է։ Այսինքն՝ ունենալ Թուրքիայի հետ ավելի կառավարելի, բարվոք հարաբերություններ նշանակում է ունենալ կայուն անվտանգային իրավիճակ և ավելի քիչ կախվածություն ՌԴ-ից: Սա նաև ենթակառուցվածքային առումով Հայաստանին դուրս կբերի փակուղու կարգավիճակից, երբ, ըստ էության, մեր սահմանների 80 տոկոսը փակ են Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, հնարավորություն կլինի այդ վիճակից դուրս գալու: Եվ վերջապես, հնարավորություն կլինի տարածաշրջանում համակեցության ավելի կայուն իրավիճակ ստեղծել»:

Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ՝ անցնելով հղմամբ։

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037