«Իրազեկ քաղաքացիների միավորման» նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանրային քննարկում՝ «էներգետիկայի դիվերսիֆիկացիայի հեռանկարները Հայաստանում» խորագրով:
Քննարկման բանախոսներն էին ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի ղեկավար Աբգար Բուդաղյանը: Քննարկումը մոդերացնում էր «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ-ի նախագահ, քաղաքագետ Արեգ Քոչինյանը: