Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս հարցերը վերլուծում են Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանը, «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ռոբերտ Ղևոնդյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:
- Ինչպիսի՞ զարգացումներ են ունեցել ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն, ո՞րն է այս կառույցների ձևավորման ընթացքների հիմնական տարբերությունը։
- Ի՞նչ մեխանիզմներով կարող է ԵԱՏՄ-ն խնդիրներ ստեղծել անդամ պետությունների՝ մասնավորապես Հայաստանի համար։
- Ներկայումս ինչպիսի՞ն են Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները։
- Ի՞նչ ռիսկեր կարող է պարունակել Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության դադարեցումը։ Ինչպե՞ս կարելի է խուսափել այդ ռիսկերից։
Գևորգ Մելիքյան
«Խնդիրը այն է, որ ոչ թե ստիպված ես աջ կամ ձախ գնալ, այլ՝ գիտես, ա՞ջ ես ուզում գնալ, թե՞ ձախ, հասկանում ես, թե քո քաղաքակրթական ներկայությունը որտեղ պետք է լինի ու «ում» հետ ես քեզ տեսնում ավելի շատ»։
Ռոբերտ Ղևոնդյան
«ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալն այս պահին խնդրահարույց է այն պատճառով, որովհետև Հայաստանի տնտեսությունը սերտաճած է ԵԱՏՄ-ի հետ, և այս պահին ուղղակի վերցնել և դուրս գալ կնշանակի Հայաստանի տնտեսությունը կոլապսի հանգեցնել։ Հայաստանին անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել տնտեսությունը, քայլ առ քայլ ավելի մեծացնել այլ ուղղությունների հետ առևտրի հնարավորությունները»։
Արեգ Քոչինյան
«Այն, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից՝ ինձ համար այլևս ակհայտ եղելություն է, հատկապես՝ վերջնագրից հետո ստացած պատասխանի արդյունքում այլևս քաղաքական երկխոսության կամ խոսքի տեղ էլ չկա։ Նույնն վերաբերում է ԱՊՀ-ին։ Ըստ էության Հայաստանում ծավալված դիսկուրսում ամենաբարդ հարցը վերաբերում է ԵԱՏՄ-ին, որովհետև այնտեղ այս հարցում կա բովանդակություն…մի կողմից կան տնտեսական խորը կապերը, որոնք միացնում են Հայաստանը ԵԱՏՄ-ին, մասնավորապես՝ Ռուսաստանին։ Իսկ մյուս կողմից կա այն հնարավորությունը, այն քաղաքական պատուհանը, որն այդ քաղաքական որոշումը տեսականորեն հնարավոր է դարձնում»։