Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

հեղ․ RCSP

«Մինչ այս պահը չեմ լսել որևէ քաղաքական առաջարկ. Չեմ լսել և չեմ էլ լսելու, որովհետև շարժումը ընդամենը իշխանափոխության մասին է, շարժման մեջ որևէ այլ բովանդակություն չկա: Այս շարժման իրական շահառուները ժողովրդավարական, թափանցիկ, արդար ընտրությունների պարագայում չեն կարող իշխանություն ստանալ և միակ նպատակը այլ ճանապարհով իշխանություն վերցնելն է»…

…«Գործընթացն ունի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շահառուներ. Դելիմիտացիային ու դեմարկացիային, Հայաստանի արտաքին քաղաքական կուրսին դեմ դուրս գալը ունի միայն մեկ շահառու՝ ՌԴ-ն: Իսկ ներքին քաղաքականության մեջ առանձնապես գաղտնիք էլ չի մնացել, մեկը մեկի ետևից այն քաղաքական ուժերը, որոնք ողջունեցին շարժումը՝ դաշնակցությունը իր տերով, հանրապետականը՝ իր տերով, Վանեցյանի կուսակցությունը, ԱԺԲ-ն, ԴՈԳ-ը և այսպես շարունակ»…

…«Հին ասույթ կա՝ «Աստծունը՝ Աստծուն, կայսրինը՝ կայսրին». «Քաղաքական գործիչները թող զբաղվեն քաղաքականությամբ, եկեղեցականները՝ եկեղեցով ու կրոնով, թե չէ սա ոչ մի լավ տեղ չի տանելու: Իշխանությունը կարող է խոսել քաղաքական սուբյեկտների հետ, բայց ես չեմ պատկերացնում, թե ինչ պետք է խոսի արքեպիսկոպոսի հետ, ի՞նչ քննարկի»:

Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ՝ անցնելով հղմամբ։

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037