«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանի հոդվածը «Քարնեգի» հիմնադրամի համար։
Երևանն իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ է վարում արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման և Ռուսաստանի հետ կապ չունեցող քաղաքական, ռազմական և տեխնոլոգիական գործընկերությունների զարգացման գործընթաց…
…Մտահոգությունները, թե Ռուսաստանը կարող է տնտեսական խնդիրներ առաջացնել Հայաստանի ժողովրդավարությանը՝ հիբրիդային հարձակումներին զուգահեռ՝ իրական են։ Սակայն ապոկալիպտիկ «ուկրաինական սցենարի» վերաբերյալ մտավախությունները, որտեղ Ռուսաստանը օգտագործում է իր ձեռքի տակ եղած բոլոր տարբերակները՝ Հայաստանում իր ազդեցությունը պահպանելու համար, չափազանցված են…
…Անշուշտ, ինչպես ցանկացած անցումային գործընթաց, ներկայիս իրավիճակը նույնպես չափազանց փխրուն է, և ոչինչ չպետք է ընկալել որպես կանխորոշում: Բայց որ գործերն առաջ են գնում՝ կասկած չկա։ Հայաստանը պատմական հնարավորություն ունի մշակելու նոր, ավելի հավասարակշռված և բազմազան արտաքին քաղաքականություն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ՝ անցնելով հղմամբ։