Դիլեմա 57. Հայաստանի վրա ռուսական ազդեցության գործիքակազմը․ մաս 2-րդ

հեղ․ RCSP
  • Ինչո՞ւ է սխալ Ռուսաստանի վարած քաղաքականության մասին դատողություններ անելը 1994-1995 թվականների Ռուսաստանի պրիզմայով։
  • Ինչպիսի՞ հակասությունների մեջ են հայ-ռուսական միջպետական պայմանագրերը և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները։
  • Արդյո՞ք Ռուսաստանի ազդեցության թուլացումը տարածաշրջանում հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման։
  • Հայաստանի քաղաքական կոնցեպտի բացակայությունը ի՞նչ նոր խնդիրներ է ի հայտ բերում։
  • Ինչքանո՞վ են վտանգավոր ռուսական ազդեցության գործակալները և Հայաստանում ցուցադրվող ռուսական հեռուստաալիքները մեր պետության համար։
  • Ռուսական ազդեցության գործակալների առկայությունը միայն Հայաստանի՞ն է բնորոշ, թե՞ հետխորհրդային այլ երկրներում էլ է տարածված։
  • Ինչպե՞ս է Ռուսաստանը շահարկում իր երկրում հայկական հսկայական բնակչության գործոնը։

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս հարցերը վերլուծում են  քաղաքագետ Նարեկ Մինասյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

Նարեկ Մինասյան

«Տարածաշրջանային դերակատարների մասով մեր պատկերացումները և ընկալումները (ընդորում ոչ միայն Ռուսաստանի մասով, այլ նաև Իրանի, Միացյալ նահանգների, ԵՄ-ի…) շատ կարծրատիպային են, որոշ դեպքերում իրականության հետ այդքան էլ ընդհանրություն չունեն, ինչը նաև խնդիրներ է ստեղծում, որպեսզի կարողանանք սթափ գնահատել իրավիճակը և պլանավորել մեր գործողությունները»։

Արթուր Սաքունց

«Ադրբեջանը հիմա Կրեմլի դաշնակիցն է։ Եթե ուզում ենք, կամ ենթադրենք պատկերացնում ենք, որ Ադրբեջանի հետ պետք է հարաբերությունների կարգավորում, ապա պետք է իմանալ, որ Ռուսական գործոնն այստեղ բավական առկա է և բավական դժվարացնում է»։

Արեգ Քոչինյան

«Մինչև այս պահը տեղ գտած փոփոխությունները, դիվերսիֆիկացիան ըստ էության ռեակցիա են, և ոչ թե պրոակտիվ գործողություններ։ Դա իր հերթին վկայակոչումն է նրա, որ չկա դեռևս տեսլական, թե մենք ինչպիսի՞ն ենք պատկերացնում հայ-ռուսական հարաբերությունները, ինչպիսի՞ն ենք պատկերացնում Հայաստանի ապագան… և  մինչև այստեղ, այս հարցում չլինի մտքի հեղափոխություն՝ ավելորդ է խոսել այս ոլորտում տեկտոնիկ շարժումների մասին»։

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037