«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանը Հայկական ժողովրդավարության ֆորումի շրջանակներում մասնկացել է «Ժողովրդավարությունն ընդդեմ անվտանգության. Մարտահրավեր նետելով կեղծ երկատմանը» պանելային քննարկմանը՝ որպես բանախոս։
«Պետությունը իր դիմադրողականության ուղղությամբ պետք է անի և’ կապիտալ ծախսեր, և’ լրջագույն բարեփոխումներ։ Այդ դիմադրողականությունը միայն ռազմաքաղաքական դիմադրողականությունը չէ, դա նաև էներգետիկան է, սահմանների կառավարումը, ենթակառուցվածքներն են, մեդիա տարածությունն է. Այս բոլոր ուղղություններով Հայաստանը շնչահեղձ է լինում բարեփոխումների կարիքի մեջ»…
…«Ժողովրդավարության, անվտանգության, կեղծ երկընտրանքի լավագույն պատասխանը ցանկացած պետությունում, ի մանսնավորի Հայաստանում՝ բարեփոխումներն են, և դրանց համալիրները»։