Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը մամլո ասուլիս է տվել «Ալիևի՝ Հայաստանի սահմանադրության փոփոխության նախապայմանն ի՞նչ նպատակ է հետապնդում» թեմայով.
«Այս պարագայում խոսել Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին, նշանակում է լավագույն դեպքում էականորեն ձգձգել խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները, իսկ վատագույն դեպքում ընդհանրապես կանգնեցնել խաղաղության հասնելուն միտված բանակցային գործընթացը»…
…«Բաքվի գործելակերպը կարելի է բացատրել երկու տարբերակով։ Առաջինն այն է, որ Ադրբեջանն իրականում չի ուզում որևէ խաղաղության պայմանագիր, այլ պատրաստվում է նոր սրացումների և նույնիսկ պատերազմական գործողությունների։ Իսկ երկրորդ տարբերակն այն է, որ 2022-23 թվականների ընթացքում Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ձևավորվել են որոշակի համաձայնություններ, որոնք ձեռք են բերվել հատկապես Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման և ռուս խաղաղապահների զորախմբի դուրսբերման գործընթացներին զուգահեռ, և Ադրբեջանն էլ պայմանավորվածության համաձայն՝ դրա դիմաց կամ չի ստորագրի խաղաղության պայմանագիրը, կամ հնարավորինս կձգձգի դրա ստորագրումը, իսկ եթե գործընթացը լինի անխուսափելի, ապա ստորագրումը տեղի ունենա Մոսկվայում, ինչը կընդգծի ՌԴ-ի հավելյալ դերակատարումն այդ ամենի մեջ»։
Թեմային անդրադարձել են հետևյալ լրատվականները՝
Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանի նպատակը Հայաստանի հետ խաղաղության գործընթացն առժամանակ կասեցնելն է
«Ադրբեջանի նպատակը հստակ է՝ ժամանակ ձգել, կանգնեցնել խաղաղության գործընթացը»․ Արեգ Քոչինյան
Ալիևի՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության նախապայմանն ի՞նչ նպատակ է հետապնդում