Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս հարցերը վերլուծում են պատմաբան Նժդեհ Հովսեփյանը, Ալիք Մեդայի հիմնադիր Արսեն Խառատյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:
- Ի՞նչ ռիսկեր է պարունակում ստատուս-քվոյի պահպանումը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում։
- Ներկայումս Հայաստանը ի՞նչ ռեսուրսներ և հնարավորություններ ունի բանակցություններում։
- Ինչքանո՞վ է հայկական կողմի համար շահեկան բանակցությունների երկկողմ, առանց միջնորդների ձևաչափը։
- Միջնորդավորված բանակցությունների ի՞նչ տարբերակներ կան առհասարակ, և ինչո՞ւ են դրանք ոչ նպատակահարմար այս կամ այն կողմի համար։
- Ի՞նչ հեռանկար է սպասվում Հայաստանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների դադարեցման պարագայում։
- Ի՞նչ հարցերում Թուրքիան և Ադրբեջանն ունեն ներքին կոնֆլիկտներ։
- Արդյո՞ք ռացիոնալ էր հայկական կողմի` բանակցությունների քառակողմ ձևաչափի (Հայաստան, Ադրբեջան, Ֆրանսիա, Թուրքիա) մերժումը։
- Արդյո՞ք Ադրբեջանի քաղաքական հռետորաբանության և բանակցային գործընթացի միջև կան հակասություններ։
- Ինչո՞ւ Ադրբեջանը չի ստորագրում Խաղաղության պայմանագիրը։