«Բաքուն Մոսկվային խոստացել է ձգձգել ՀՀ հետ պայմանագրի ստորագրումը»․ կարծիք Երևանից

հեղ․ RCSP

  JAMnews լրատվականին տված հարցազրույցում ԱՔՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը անդրադարձել է Խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված Ադրբեջանի սաբոտաժային քաղաքականությանն ու Ռուսաստանի առջև վերջինիս ստանձնած որոշակի պարտավորություններին: Մասնավորապես այն համատեքստում, որ վերջին շրջանում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություններ է տարածում և Հայաստանի Զինված ուժերին մեղադրում ադրբեջանական դիրքերի՝ Նախիջևանի ուղղությամբ կրակ բացելու մեջ։ Սակայն Ադրբեջանի մտադրությունները՝ Արեգ Քոչինյանի պնդմամբ մեդիա հարթակում կեղծ տպավորություններ ստեղծելն է՝ հնարավոր ստեղծվելիք «Զանգեզուրի միջանցք»-ի վրա Հայաստանի կողմից վերահսկվողության ապահովման վերաբերյալ: Նշելով թե «հրադադարի խախտումներ անող հայկական կողմի իրավազորության ներքո չի կարող անվտանգ լինել Նախիջևան-Ադրբեջան» ճանապարհը։ Եվ որն էլ իր հերթին նպատակ ունի ձգձգելու խաղաղության պայմանագրի ստորագրումը: Սա ըստ ԱՔՀԿ նախագահի՝ ոչ թե COP-29-ի, այլ առաջինը՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների և երկրորդ՝ Ռուսաստանի առջև ստանձնած որոշակի պարտավորությունների հետ է կապված: 

Իր խոսքում Ա. Քոչինյանը անդրադարձել է նաև ամենին ի պատասխան Երևանի առաջարկին, համաձայն որի, հայկական կողմը պետք է շարունակի հանդես գալ կառուցողական առաջարկներով՝ անկախ Բաքվի՝ դրանց արձագանքման հնարավորությունից։ «Շատ լավ կլիներ, եթե հայկական կողմը առաջարկեր նաև հրադադարի խախտումների կանխարգելման մեխանիզմ, ինչպիսին կարող էր լինել, օրինակ՝ ամբողջ սահմանի երկայնքով օբյեկտիվ վերահսկողության համատեղ մեխանիզմի ստեղծումը, այսինքն՝ տեսանկարահանման և ձայնագրման մեխանիզմի ձևավորում, որը թույլ կտա 24/7 սկզբունքով վերահսկել ամբողջ սահմանը»:

Ամբողջական նյութը կարող եք կարդալ՝ անցնելով հղմամբ:

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037