Հայաստանը ՀԱՊԿ-ում այնպիսի խնդիրներ է ստեղծում, որպեսզի հենց կառույցում որոշեն մեզ դուրս հանել

հեղ․ RCSP

    Civic News-ին տված հարցազրույցում Արեգ Քոչինյանը Հայաստանի` ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցին նշեց, որ «այդ պարագայում մեր հնարավոր խնդիրները ավելի փոքր են, քան ՀԱՊԿ-ում մնալու պարագայում»: Եվ ընդգծեց, որ ներկայումս Հայաստանը ինքնատիպ ռազմավարություն է մշակել ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում՝ ստեղծելով այնքան շատ խնդիր ՀԱՊԿ-ի ներսում, որ այն ստիպված դուրս կթողնի Հայստանը իր իսկ կազմից: Քաղաքագետի պնդմամբ՝ Հայաստանը պետք է օգտվի ստեղծված իրավիճակից և դուրս գա ՀԱՊԿ-ից, քանի դեռ ունի դրա հնարավորությունը և՛ տեսական, և՛ գործնական մակարդակումներում: Եվ չնայած նրան, որ Հայաստանն ունի երաշխիքների կարիք` միջազգային հանրությունից լսում է զգուշավորության կոչեր։ Սրան ի պատասխան ՀՀ-ն պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից և փաստի առաջ կանգնեցնի իր արևմտյան գործընկերներին, որի պարագայում պատասխանատվությունից խուսափելը ավելի բարձր քաղաքական գին է ունենում վերջիններիս համար։

  Իր խոսքում ԱՔՀԿ նախագահը անդրադարձ է կատարում նաև ՀՀ էներգետիկ դիվերսիֆիկացիային, որի ապահովման համար կան մի շարք նախագծեր, որոնք կյանքի չեն կոչվում: Որպես «տնային աշխատանք», քաղաքագետը ուշադրություն է հրավիրում ավելի քան տասը տարի չիմպլեմենտացված «Հայ-վրացական չորրորդ բարձրավոլտ էլեկտրագագիծ» նախագծին, որը թույլ կտա Հայաստանին անմիջական կապ ստեղծել Վրաստանի, ապագայում տեսկանորեն նաև ԵՄ էներգահամակարգի հետ՝ էլեկտրաէներգիայի մատակարարման համատեքստում: Ինչ վերաբերվում է Ռուսաստանից բնական գազի կախվածության թուլացմանը առաջարկվում է նախաձեռնել «Գույք-պարտքի դիմաց» նոր ծրագիր, որը կկոնպենսացնի Հայաստանին որոշ էներգետիկ ենթակառուցվածքներով՝ գնված, բայց ձեռք չբերված զենքի դիմաց: 

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037