🔹 Ի՞նչ զարգացումներ են ապրել ՀՀ-ԵՄ հարաբերությունները 1990-ականներից սկսած։
🔹 Ո՞րն է եվրոպական հարևանության քաղաքականությունը։
🔹 Այս պահին ո՞րն է ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրավական հենքը։
🔹 Ի՞նչը փոխվեց 44-օրյա պատերազմից և ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո։
🔹 Արդյո՞ք արդյունավետ է բանակցությունների բրուսելյան հարթակը։
🔹 Ի՞նչ նպատակ է հետապնդում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում, և ինչո՞ւ է Ռուաստանը նման սուր կերպով արձագանքում դրան։
🔹 Հայաստանն ինչպե՞ս կարող է համագործակցել ԵՄ-ի հետ էներգետիկ անվտանգության ոլորտում։
Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման մեջ այս հարցերը վերլուծում են քաղաքագետներ Նարեկ Մինասյանը, Բենիամին Պողոսյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:
Նարեկ Մինասյան
«Հայկական կողմը պնդում է, որ առնվազն, գոնե տեղխնիկական աջակցություն դիտարկվի և Եվրոմիությունը որոշակի դերակատարում ստանձնի նաև Հայաստանի անվտանգային համակարգում։ Եվրամիության համար շատ կարևոր է տարածաշրջանում կայունության պահպանումը, սակայն առանց Հայաստանի ռազմական պոտենցիալի վերականգնման և ուժերի հավասարակշռության մեղմման՝ դա պարզապես հնարավոր չէ»։
Բենիամին Պողոսյան
«Ռուսաստանի համար Եվոմիության ակտիվությունը տարածաշրջանում իհարկե ցանկալի չէ, բայց նվազ ջղաձգումներ է առաջացնում քան՝ Միացյալ նահանգների ակտիվությունը»։
Արեգ Քոչինյան
«Կարևորում եմ Արևմուտքի մասնակցությունն ու հայ-արևմտյան հարաբերությունները՝ ի մասնավորի Հայաստան-ԵՄ և Հայաստան-ԵՄ առանձին անդամներ, և Հայաստան-ԱՄՆ, որ պետք է ինչ-որ չափով կարողանա մեղմել այս կոնֆլիկտային՝ հայկական տարի հետ հաշվի չնստող տրամաբանությունը, և ստեղծի այնպիսի իրավիճակ, որ լինի երկխոսություն Հայաստանի ու թյուրքական տարրի մինջև։ Քանի դեռ չկա այդ երկխոսությունը, դա ճանապարհ է դեպի կոնֆլիկտային տրամաբանություն և ճանապարհ է դեպի մեր պետականության դեմոնտաժ»։