Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման մեջ այս հարցերը վերլուծում են «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը, քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:
🔹 Եվրասիական ինտեգրացիոն կառույցները․ ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ։
🔹 Ինչպե՞ս են այս կառույցներն օգտագործվում որպես ճնշման միջոց։
🔹 Ինչպե՞ս պետք է Հայաստանը նվազեցնի եվրասիական տնտեսական ծրագրերում իր մասնակցությունը։
🔹 Այժմ ի՞նչ վերափոխումների է ենթարկվում «Եվրասիա» հասկացությունը։
🔹 Միութենական պետության մոդելը կամ ԽՍՀՄ-2։
🔹 Արդյո՞ք ԵԱՏՄ-ի գոյությունն իմաստ ունի առանց Ուկրաինայի։
Ռոբերտ Ղևոնդյան
«Հայաստանի զարգացմանը ավելի մեծ տեմպեր հաղորդելու համար միակ ճանապարհը Եվրասիական տնտեսական ծրագրերում քայլ առ քայլ սեփական մասնակցության նվազեցնումն է»։
Հակոբ Բադալյան
«Շատ կարևոր է, որ մեր բոլոր որոշումները բացատրելի լինեն բոլորի համար, թե’ մեր այոն, թե’ մեր ոչը, սա նաև գնահատվելու է Եվրասիական մեծ միջավայրում»։