«Ռուս-ադրբեջանական տանդեմ է ձևավորվում»․ կարծիք Երևանից

հեղ․ RCSP

  ԱՔՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը JAMnews-ին տված իր հարցազրույցում անդրադարձ է կատարել Բաքու Պուտինի այցի նպատակներին՝ նշելով, որ այն ավելի լայն համատեքստ ունի քան թվում է: «ՌԴ-ն վերադիրքավորում է մեր տարածաշրջանում և նոր ռազմավարական գործընկեր կամ դաշնակից ձեռք բերում։ Ռուսաստանը սկսում է բովանդակային առումով հեռանալ ՀՀ-ից և մտերմանալ Ադրբեջանի հետ»։ Պատճառը բազմաթիվ հարցերում Մոսկվայի և Բաքվի շահերի համընկնումն է, ինչպես օրինակ էներգետիկ ռեսուրսների վաճառքն ու վերավաճառքը Ադրբեջանի տարածքով և կարևոր հանգամանք ևս՝ երկու երկրների քաղաքական ռեժիմների նմանությունը։ «Երկուսն էլ այլևս կայացած բռնապետություններ են, անազատ պետությունների սանդղակների առաջատարներ են»: Սակայն քաղաքագետի պնդմամբ՝ ռուս-ադրբեջանական դաշինքը չի լինելու նույն խորությամբ, ինչ Հայաստանի պարագայում էր, քանզի Ադրբեջանը չունի այն կախվածությունները Ռուսաստանից, որոնք ուներ Հայաստանը նախկինում: 

    Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կոնտեքստում փորձագետը նշում է, որ ՌԴ-ն փորձում է երկու կողմերին բերել Մոսկովյան հարթակ, որին Հայաստանի դիրքորոշումը բավականին հստակ է։ «ՀՀ-ն չի համաձայնի Մոսկվայում բանակցությունների գնալ, որովհետև նման բանակցությունների առնվազն մի փուլ մենք արդեն տեսել ենք,  դրա կրկնության կարիք այլևս չկա»։ Ադրբեջանը այս հարցին բացասաբար է վերաբերվում, սակայն չի խոչընդոտում՝ քաջ իմանալով Հայաստանի դիրքորոշումը: Հարցազրույզի վերջում անդրադարձ է կատարվում նաև հայ-բելառուսական հարաբերությունների սրացմանը, որը ըստ Քոչինյանի՝ «կեղծ օրակարգ» է. «Խնդիրը ոչ թե Բելառուսի, այլ Ռուսաստանի հետ է, քանի որ անվտանգության ոլորտում մեր գործընկերը Մոսկվան էր»:

Ամբողջական նյութին կարող եք ծանոթանալ` անցնելով հղմամբ:

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037