Հայ-ռուսական հարաբերությունների շուրջ ծավալվող այն խոսակցություններին, թե պետք են ավելի սառը և ոչ էմոցիոնալ քաղաքականություն ռուս-թուրքական գործակցության շրջանակներում, ԱՔՀԿ նախագահը նշում է, որ ռուսական գործելաոճը այդ պարագայում էպիզոդիկ բնույթ չի կրում: Ընդհակառակը, վերջին երկու հարյուր տարիների ընթացքում Հայաստանը ականատես է լինում այն իրողությանը, երբ ռուս-թուրքական շահերի համադրման արդյունքում տուժում է հենց հայ ժողովուրդը: «Ռուսաստանն ունի Հայաստանի հարատևության, հաջողության, բարեկեցության հետ հակադիր շահեր: Վերջինիս համար կենսական նշանակություն ունեն հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների բացակայությունը»: Սա քաղաքագետը պայմանավորում է Հրվ. Կովկասում Ռուսաստանի ազդեցության պահպանմանն ուղղված ջանքերով, որի իրականացման ճանապարհին վերջինս (համաձայն ռուս-ադրբեջանական նախնական պայմանավորվաության) օգտագործում է ադրբեջանական գործոնը՝ պայմանավորված խաղաղության պայմանագրի ստորագրման սաբոտաժով:
115
previous post