Կամավորներ

հեղ․ RCSP

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնին անհրաժեշտ են մոտիվացված և ակտիվ կամավորներ, ովքեր հետաքրքրված կլինեն քաղաքականությամբ, հանրային կառավարմամբ, միջազգային հարաբերություններով և հարակից այլ ոլորտներով: Կամավորական աշխատանքի փորձը ցանկալի է։

Համագործակցության շրջանակներում կամավորները հնարավորություն կունենան՝

  • ներգրավվել ԱՔՀԿ-ի կողմից կազմակերպվող դասընթացների, աշխատաժողովների, միջոցառումների և հանդիպումների կազմակերպչական աշխատանքներին (հնարավորության դեպքում նաև դրանց բուն անցկացմանը),
  • ձեռք բերել ՔՀԿ-ների և հանրային տարբեր օղակների հետ աշխատանքի փորձ, հմտություններ և կապեր,
  • աշխատել փորձագետների հետ՝ մոտիվացնող և ստեղծարար միջավայրում,
  • ունենալ անհատական զարգացման և կարիերայի աճ:

Համագործակցության տևողությունը 6 ամսից 1 տարի է (ըստ ցանկության):

Կամավորական աշխատանքի գրաֆիկը ճկուն է, ձևաչափը՝ գրասենյակային կամ հեռավար։

Կամավորության ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր։

Կենտրոնին որպես կամավոր միանալու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը:

Ընթերցեք նաև