«Միջանցքի» հարցում ՌԴ և Իրանի հակասություններն այլևս հրապարակային են»․ կարծիք Երևանից

հեղ․ RCSP


Վերջին շրջանում Բաքվից և Անկարայից հնչող «Զանգեզուրի միջանցքի» պահանջին Ռուսաստանը դրականորեն է արձագանքում և աջակցություն ցուցաբերում, որին ի պատասխան դիմադրում է Իրանը՝ դեռևս հայտարարությունների մակարդակով: Այս իրողություններին Արեգ Քոչինյանը տալիս է հետևյալ գնահատականը. «Իրանի համար անընդունելի է ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհի բացումը՝ ռուսական, թուրքական, ադրբեջանական կամ որևէ այլ վերահսկողությամբ»։

Ըստ նրա վերլուծության՝ նման գործընթացներն Իրանի համար կստեղծեն երկու խոչընդոտ, առաջինը՝ կթուլացնեն ՀՀ-Իրան անխոչընդոտ կապը, երկրորդը՝ այն կդառնա Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Իրանի շահերը շրջանցելու բավականին լուրջ գործիք։ Հարցին, թե ինչպես է Իրանը վերաբերվում հայկական վերահսկողությամբ ճանապարհի բացմանը, քաղաքագետը պատասխանում է, որ այն «առանձնապես շահավետ չէ», քանի որ կարող է դառնալ Իրանով անցնող ճանապարհի այլընտրանք։

Ամբողջական նյութին կարող եք ծանոթանալ` անցնելով հղմամբ:

Ընթերցեք նաև