Ռոբերտ Ղևոնդյան

by RCSP

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ փորձագետ 

  • 2022թ․-ից մինչ օրս աշխատում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ-ում որպես փորձագետ 
  • 2021թ. առ այսօր Երևանի Գլաձոր համալսարանում աշխատում է որպես դասախոս 
  • 2020թ. առ այսօր Բարձրագույն գիտության և կրթության կոմիտեում աշխատում է որպես հրավիրյալ փորձագետ 
  • 2019թ. առ այսօր ՀՀ ԿԱ Պետական կառավարման ակադեմիայում աշխատում է որպես փորձագետ 
  • 2018-2019թթ. Երևանի ֆինանսատնտեսական քոլեջում աշխատել է որպես դասախոս 
  • 2016թ առ այսօր «Նոութ.ԱՄ», «Ակթրեյդ ԱՌՄ», «Էյ.Էմ.ԵՔՍ Միկրո», «Սեքյուրիթի ԱՐՏ» ՍՊ ընկերություններում աշխատում է որպես մաքսային ներկայացուցիչ 
  • 2016-2018թթ. «Հայկական շահ» գիտավերլուծական կենտրոնում աշխատել է որպես փոխնախագահ 
  • 2011-2016թթ. «Վար լայն» մաքսային բրոկերական ընկերությունում աշխատել է որպես տնօրեն 
  • 2009-2011թթ. «Հուսալի պաշտպանություն» ՍՊ ընկերությունում աշխատել է որպես մաքսային ներկայացուցիչ 
  • 2006-2007թթ. «Նաիրիտ» գործարանում աշխատել է որպես հերթափոխի վարպետ 
  • 2006թ. «Օվալ պլաստ» գործարանում աշխատել է որպես տեխնիկական գծով փոխտնօրեն 
  • 2001-2002թթ. «Պետական ապահովագրություն» ՍՊ ընկերությունում աշխատել է որպես փոխտնօրեն 
  • 2016-2018թթ. սովորել է ՌԴ Դոնի Ռոստովի Հարավ-Դաշնային համալսարանում՝ որպես հայցորդ և 2018թ. պաշտպանել է քաղաքական գիտությունների թեկնածուական ատենախոսությունը 
  • 2008-2010թթ. սովորել է ՀՀ ԿԱ Պետական կառավարման ակադեմիայի քաղաքական վերլուծություն և կառավարում բաժնի մագիստրատուրայում 
  • 2006-2008թթ. սովորել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի հայոց լեզու և գրականություն բաժնի բակալավրիատում 
  • 2001-2002 և 2004-2005թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քիմիական տեխնոլոգիաներ և բնապահպանական ճարտարագիտություն բաժնի մագիստրատուրայում 
  • 1997-2001թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քիմիական տեխնոլոգիաներ և բնապահպանական ճարտարագիտություն բաժնի բակալավրիատում 
  • Հեղինակ է ՀՀ և արտերկրում հրապարակված ավելի քան 30 գիտական և մի քանի տասնյակ հրապարակախոսական հոդվածներ: 
  • 2002-2004թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում որպես դասակի հրամանատար: Ունի պահեստազորի ավագի կոչում: 

Ծնվել է 1981թ. Երևանում 

Ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ դուստր: 

You may also like

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037