«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ Գործադիր օգնական
- 2024թ․-ից մինչ օրս աշխատում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ-ում որպես գործադիր օգնական:
- 2023-2024 թվականներին հասարակական հիմունքներով աշխատում է ՀՀ Կառավարության Վերափոխման Ռազմավարության թիմում:
- 2024թ. աշխատել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի 33-րդ բիզնես ֆորումում որպես ընդհանուր աջակցման թիմի անդամ:
- 2024թ. մարտ-մայիս մասնագիտական փորձաշրջան է անցել ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմում:
- 2023-2024թ. «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ՓՊԸ-ում աշխատել է որպես փաստաբանի օգնական:
- 2023թ. սեպտեմբեր աշխատել է Երևանի ավագանու ընտրությունների շրջանակում որպես «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության դիտորդ:
- 2022-2023թ. աշխատել է «Համաշիննախագիծ» ճարտարապետական ՍՊԸ-ում որպես ադմինիստրատիվ օգնական:
- 2024թ.-ից մինչ օրս սովորում է Երևանի Պետական Համալսարանի «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում Կովկասում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագրով:
- 2020-2024թ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի «Քաղաքագիտություն» մասնագիտության բակալավրիատում։
Մասնակցել է երկու տասնյակից ավելի տարատեսակ միջազգային և հայկական համաժողովների, կրթական ծրագրերի, գիտաժողովների և վերապատրաստման դասընթացնների:
Ծնվել է 2002 թ., Գորիսում: