Հոկտեմբերի 9-ին Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը հանդիպում էր նախաձեռնել Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և տարածաշրջանային անվտանգային գործընթացներին առնչվող առանցքային նշանակության որոշ հարցեր:
Հանդիպումն իրականացվել է «Կառուցելով ավելի դիմադրունակ ժողովրդավարություն» ծրագրի շրջանակներում։