Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը հայաստանյան մի խումբ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ միացել է «Հայաստան–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի վերաբերյալ» համատեղ հայտարարությանը։
Հայտարարության մեջ հասարակական մի խումբ կազմակերպություններ իրենց աջակցությունը և պատրաստակամությունն են հայտնում ներգրավվելու ազատականացման գործընթացից բխող հանձնառությունների կատարմանը, այդ թվում՝ մշտադիտարկումների, քաղաքականությունների մշակման, հանրային վերահսկողության, ներառական մասնակցության, ինչպես նաև կարողությունների զարգացման գործիքակազմով։
Հայտարարության հրապարակված տեքստը հասանելի է այս հղմամբ։