Հանրային հեռուստաընկերությանը «Հայաստան–ԵՄ վիզա ազատականացման գործընթացի վերաբերյալ» քաղաքացիական հասարակության համատեղ հայտարարության կապակցությամբ տված հարցազրույցում ԱՔՀԿ նախագահը խոսել է գործընթացի շուրջ ստեղծված խնդիրներից։
Մատնանշելով Հայաստանի սահմանային վերահսկողության խնդիրը՝ քաղաքագետն առանցքային է համարել այնտեղից ռուսական ուժերի դուրսբերումը։ Նրա պնդմամբ՝ միջսահմանային անցակետերն առնվազն պետք է լինեն հայկական կողմի վերահսկողության ներքո, հակառակ դեպքում անհնար կլինի խոսել վիզաների ազատականացման բարձր մակարդակի մասին։
Համատեղ հայտարարությունը հասանելի է այստեղ։