Դիլեմա 64. Հանրային խոսքը 2018-ից առաջ և հետո

հեղ․ RCSP

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս և այլ հարցեր վերլուծում են լրագրող, հարցազրուցավար Ռոբերտ Անանյանը (Factor TV), Ժողովրդավարական հարթակի տնօրեն Գարեգին Միսկարյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

🔹 Ի՞նչ քաղաքական բովանդակություն էին մատուցում հանրային մուլտիպլեքսում տեղ գտնող ալիքները 2018-ից առաջ և հետո։

🔹Խոսքի ազատությունը մեդիադաշտում ի՞նչ դրական և բացասական հետևանքների հանգեցրեց։

🔹Ինչպե՞ս է օգտագործվում ատելության խոսքը իշխանական և ընդդիմադիր լրատվականների կողմից։ 🔹Խորհրդային շրջանից սկսած` ինչ էվոլյուցիա է ապրել հանրային խոսքը Հայաստանում։

🔹Ինչո՞ւ որոշ լրատվականներ չեն հրաժարվում ամբոխահաճ և դեմագոգ խոսքից։

🔹Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ հանրային խոսքը որպես իշխանության հասնելու գործիք ընկալելը։

🔹Ինչո՞ւ է կարևոր ապատեղեկատվություն տարածող մեդիայի նկատմամբ ոչ միայն պետության, այլև հանրության կոշտ դիրքորոշումը։

🔹Իշխանություն-ընդդիմություն դիսկուրսի ցածր մակարդակը ինչպե՞ս ազդեց Հայաստանում քաղաքական դաշտի վրա։

Ընթերցեք նաև