ԱՔՀԿ ասոցացված փորձագետ Սամվել Մելիքսեթյանը Noyan Tapan հարթակին տված հարցազրույցում նշել է, որ Արցախի քրիստոնյա բնակչության բռնի տեղահանման մասին Թրամփի հայտարարությունն ուղղակի նախընտրական կոնյունկտուրային հայտարարություն է, որին պետք չէ լուրջ վերաբերվել:
Փորձագետի կարծիքով Հայաստանի շահագրգռվածությունը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման հարցում կարևոր է թե՛ հայ-ադրբեջանական հարաբերություններում ռիսկային գործոնի նվազեցման, թե՛ Ռուսաստանից իր կախվածությունը թուլացնելու համար:
«Թուրքիան, իհարկե, շատ բարդ, բայց երկարաժամկետ առումով շատ կարևոր երկիր է, որպեսզի Հայաստանը դուրս գա անվտանգության այն ծուղակից, որի մեջ ընկել է 90-ականների սկզբին, ինչը բերել է իր անհամաչափ կախվածությունը Ռուսաստանից»,- նշել է փորձագետը:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ փորձագետը նշել է, որ հարկավոր է ձևավորել փոխվստահության վրա հիմնված այնպիսի հարաբերությունների մոդել, որտեղ աշխարհաքաղաքական փոփոխությունները չեն ազդելու կողմերի դիրքորոշումների վրա: