ԱՔՀԿ փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը բանավիճել են նոյեմբերի 9-ի հայտարարության թեմայով և քննարկել Հայաստանի հնարավորություններն աշխարհաքաղաքական նոր զարգացումների համատեքստում:
Ղևոնդյանն արձանագրել է, որ Հայաստանը, նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի մեկնաբանության հարցում, Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ունի իր սեփական տեսակետը պաշտպանելու հավասար իրավունք, ինչն արտաքին բարենպաստ զարգացումների համատեքստում իրականություն դառնալու որոշակի հնարավորություն ունի: