Հարցազրույց Արեգ Քոչինյանի հետ

հեղ․ RCSP

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՔՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը խոսել է նոյեմբերի 9-ի համաձայնագրի շուրջ երկարամյա հանրային մտահոգություններից, տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներից։

Քոչինյանի դիրքորոշմամբ՝ Հայաստանը պետք է գիտակցի որոշումներ կայացնելու և սեփական ուժերին ապավինելու կարևորությունը։ Վերջինս պնդում է, որ կարևոր որոշումներ կայացնելուց առաջ  ժանամանակ շահելը չպետք է լինի ինքնանպատակ։ Այն պետք է ուղեկցվի պետության համար առանցքային մի շարք ոլորտներում դիմադրունակության ավելացմամբ։

«Հայաստանը շուրջ երեսուն տարի անվտանգության ոլորտում քաղաքական որոշումներ կայացնելու կարողությունն ու կոմպետենցիան արտապատվիրակել է Ռուսաստանին»- նշում է քաղաքագետը։

Ընթերցեք նաև