«Կառուցելով ավելի դիմադրունակ ժողովրդավարություն» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 15-ին Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը հյուրընկալել էր Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին։
Կողմերը անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային հարցերին, քննարկել դրանց շրջանակներում Հայաստանի կողմից տարվող քաղաքականությանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել նույնձևաչափ հանդիպումների շարքը։