Բաքվի կեղծ քարոզչությանը հակազդելու գործիքն արխիվային փաստաթղթերն են

հեղ․ RCSP

Հանրային հեռուստաընկերության կիրակնօրյա թողարկման շրջանակում ԱՔՀԿ ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» թեզին: Մինասյանը ներկայացրել է, թե ինչ զարգացում է ապրել տվյալ թեզը Ադրբեջանի քաղաքական ղեկավարության խոսույթում:

Փորձագետի դիտարկմամբ՝ պաշտոնական Բաքուն հետևողականորեն փորձում է ինստիտուցիոնալացնել տվյալ թեզը, և Ադրբեջանի խորհրդարանում նախաձեռնող խմբի ձևավորումը դրա վերջին դրսևորումներից է: 

Ընթերցեք նաև