Հայաստանի հանրային ռադիոյի «Առանց տողատակի» հաղորդաշարի շրջանակում ԱՔՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը խոսել է Հայաստանում առկա ներքաղաքական խնդիրներից՝ ընդգծելով առաջին հերթին ընդդիմափոխության կարևորությունը:
Քոչինյանի պնդմամբ՝ Հայաստանը պետք է գնա հարևանների հետ համակեցության ճանապարհով՝ հընթացս փոխելով նաև ներքին զարգացումների տրամաբանությունը։ Եվ այս համատեքստում կարևորվել է երկրի ներսում ռեֆորմներ անցկացնելու անհրաժեշտությունը: